Մառնեուլիի քաղաքապետարանը 300 աշակերտի պայուսակներ և գրենական պիտույքներ կտրամադրի

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 2023 ուսումնական տարվա կապակցությամբ մունիցիպալիտետում բնակվող 300 երեխաների կբաժանի դպրոցական պայուսակներ և ուսումնական/գրենական պիտույքներ։



Մառնեուլիի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Նուկրի Կլիդիաշվիլիի հետ՝ պարզեցված ձևով ուսանողների համար 300 պայուսակ գնելու համար։ Դպրոցական պայուսակների համար քաղաքապետարանը Կլդիաշվիլիին վճարել է 9900 լարի։

Դպրոցական/կրթական/գրենական պիտույքների ձեռքբերման համար տեղական ինքնակառավարումը եւս 6534 լարիի մրցույթ է հայտարարել։ Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «GEOSM» ՍՊԸ-ն, որն առաջարկել է 4841 լարիով գնել գրենական պիտույքներ 300 երեխայի համար։ Այս փուլում քաղաքապետարանի և ընկերության միջև պայմանագիրը պատրաստվում է։

Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ երկու գնումների նպատակն է դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ բաժանել Մառնեուլիի մունիցիպալիտետում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին և հատուկ կարիքներով և հաշմանդամություն ունեցող աշակերտներին։ Մառնեուլիի 300 երեխա քաղաքապետարանի կողմից նվեր կստանա դպրոցական պայուսակներ։ Քաղաքապետարանից պարզաբանում են, որ պայուսակները կտրամադրվեն բոլոր դասարանների աշակերտներին, ովքեր ապրում են սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներում կամ հաշմանդամ են։

Նշենք, որ 2023 թվականի ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 15-ին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google