Սեպտեմբերի 24-ին Մառնեուլիում կանցկացվի մաքրման ակցիա
Սեպտեմբերի 24-ին Մառնեուլիում կկազմակերպվի մաքրման ակցիա «Կանաչ մտածողություն» նախաձեռնության կողմից։ Բոլոր գյուղերում կանցկացվեն մաքրման ակցիաներ։
«Եթե դուք նույնպես ցանկանում եք լինել «Մառնեուլիի մաքրման օրվա» պատմական  առաջնորդներից մեկը և ցանկանում եք ապրել մաքուր Մառնեուլում, ապա միացեք մաքրման ամենամեծ արշավին, որտեղ հարյուրավոր կամավորներ միասին մաքրում են Մառնեուլիի քաղաքապետարանը աղբից։ Սա հնարավորություն է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցելու Մառնեուլիի մաքրության օրվան և իր ներդրումն ունենալ Մառնեուլիի մաքրության համար»։

«Մառնեուլիի մաքրման օրվա»- որպես առաջատար գրանցվելու հղում՝ https://forms.gle/MABw3YJ8xjyYzwgX7


Գրանցման ձևը լրացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։

Մաքրման արշավի համար «Մառնեուլիի մաքրման օրվա» կամավորներին և ղեկավարներին կտրամադրվի ամբողջ տեխնիկան (ձեռնոցներ և աղբի տոպրակներ):

«Գրանցված ղեկավարների հետ կապ կհաստատվի «Մառնեուլիի մաքրման օրվանից» առնվազն մեկ շաբաթ առաջ և կտրամադրվի մաքրման օրվա համար անհրաժեշտ պարագաներ։
Ի՞նչ եք անելու որպես առաջնորդ. Դուք ստեղծում եք 5-15 հոգանոց կամավորական խումբ: Դուք ձեր գյուղում կամ քաղաքում գտնում եք մի վայր, որը մաքրման կարիք ունի և մաքրում աղբով աղտոտված ցանկացած տարածք (օրինակ՝ բակ, թաղամաս, այգի և այլն) ձեր կամավորների խմբի հետ՝ հետևելով մի շարք անվտանգության նորմերին: Դուք լուսանկարում եք աղտոտված տարածքը մաքրելիս: Ձեր հավաքած աղբը նետում եք աղբարկղը։ Եթե ​​ձեր բնակության վայրում աղբաման չունեք, դիմեք Մառնեուլիի քաղաքապետարան և նրանց օգնությամբ ձերբազատվեք թափոններից։ Դուք ուղարկում եք ձեր արած լուսանկարները «Green Thinking» WhatsApp համարին (571 50 73 48), ինչպես նաև ասում եք, թե քանի կիլոգրամ թափոն եք հավաքել և համառոտ տեղեկատվություն ձեր խմբի մասին: Սոցցանցերում ձեր մաքրման արշավի մասին տեղեկատվությունը կիսելիս այն կիսվեք #Մառնեուլիմաքրմանօր #Մառնեուլիառանցաղբի #Մառնեուլիիմաքրմանօր2023 #ՄիասինմաքրենքՄառնեուլին#Սեպտեմբերի24 #ՄաքուրՄառնեուլի հեշթեգերով
:

Որպես առաջնորդ կարող են գրանցվել 14 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները։ Բոլոր մասնակիցների ուղարկած լուսանկարները կհավաքվեն և առանձին ալբոմներով կտեղադրվեն «Կանաչ մտածողության» և «Մառնեուլիի  աղջիկների ակումբի» ֆեյսբուքյան էջերում։

«Մառնեուլիի մաքրման օրվա»  բոլոր մասնակիցները կստանան առցանց վկայական՝ որպես խորհրդանիշ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google