Մառնեուլոբա 2023-ին քաղաքապետարանը հավելյալ 16 588 լարի է վճարել սննդի համար
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը «Մառնեուլոբա  2023» միջոցառմանը հյուրերին հյուրընկալելու պարզեցված ձևով պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Վլադիմիր Քիմաձեի հետ։

«Հիշեցնեմ, որ այս տարվա սեպտեմբերի 17-ին Մառնեուլիի քաղաքապետարանում անցկացվում է «Մառնեուլոբա» միջոցառումը։ Այս օրը հրավիրված կլինեն հյուրեր տարբեր քաղաքապետարաններից և պետական ​​կառույցներից։ Նրանց հյուրընկալելու  համար պետք է օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել՝ կապված ներկայացուցչական ծախսերի գնման հետ»։ - Նշված  է գնումների  պարզեցված հաշվետվության քարտում։

«Մառնեուլոբա 2023»-ին հյուրերին հյուրընկալելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը 16 588 լարի է վճարել Վլադիմիր Քիմաձեին։

Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանը 128 900 լարի է վճարել «Սթորի +» ՍՊԸ-ին՝ «Մառնեուլոբա  2023»-ը նշելու համար։ Այս գումարը ներառում էր միջոցառման համար համայնքային անկյունների համար սննդամթերք:

"Մառնեուլոբա 2023"-ին  հրավիրված էին Նինո Չխեիձեն և գիշերային շոու խումբը։ 


Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․   ՝  Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google