Հոկտեմբերի վերջից Մառնեուլիում գործելու է սեզոնային գրիպի անվճար պատվաստումը
Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կսկսվի հոկտեմբերի երկրորդ կեսից։ Հայտարարությունը տարածել է Վրաստանի Առողջապահության նախարարությունը, որտեղ նշվում է, որ Վրաստանն արդեն գնել է Abbott Biologicals B.V. չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար չափաբաժին, որը ԱՀԿ-ի առաջարկած պատվաստանյութերից է։

«Ռադիո Մառնեուլի»  հետ զրույցում Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեն ասաց, որ կենտրոնում պատվաստումներն անվճար են լինելու։

«Պատվաստանյութերը դեռ չենք ստացել։ Հոկտեմբերի վերջից բոլորը կկարողանան պատվաստանյութ ստանալ։ Մառնեուլիում այն ​​ամենը, ինչ վերաբերում է հանրային առողջությանը, անվճար է։ Կան ռիսկային խմբեր, որոնք ի սկզբանե լինելու են առաջնահերթություն», - ասել է Էթեր Լափերաձեն։

Վրաստանի ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ 2023-2024 թվականների գրիպի սեզոնի համար երկրում գրիպի դեմ պատվաստման բարձր ռիսկային խմբերը սահմանվել են ՝ 
Շաքարախտ ունեցող մարդիկ
Դիալիզով  անձինք
Հեպատիտ C-ով տառապող մարդիկ (միայն նրանք, ովքեր բուժում են ստանում)
ՄԻԱՎ վարակով/ՁԻԱՀ-ով տառապող անձինք
Օրգանների փոխպատվաստումներով և կիստիկական ֆիբրոզով անձինք
Նաև 60 տարեկան և բարձր տարեցներ.
Հղի կանայք
Հանրակրթական ուսումնական հաստատությունների (դպրոցների) ուսուցիչներ.
Մանկական (ներառյալ փոքր ընտանիքների) և ծերերի ապաստարանների շահառուները և նրանց հոգատար անձնակազմը.
Պարտադիր պատվաստման ենթակա բժշկական անձնակազմ և այլ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google