Մաղալաշվիլիի կամուրջը 20 օրով փակ կլինի

Վաղը՝ նոյեմբերի 30-ին, առավոտյան ժամը 08:00-ից Մաղալաշվիլիի  կամրջով երթեւեկությունն արգելվելու է։

Տեղական ինքնակառավարումը տարածում է տեղեկությունը և գրում, որ ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով կամուրջը փակ կլինի 20 օրով։

Այս ընթացքում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել հետևյալ այլընտրանքային ուղղություններով՝ Նոյ Ժորդանիայի, Ռևազ Լագիձեի և Մերաբ Կոստավայի փողոցներով։

Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի երթեւեկությունը կվերականգնվի 2023 թվականի դեկտեմբերի 20-ին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google