Ի՞նչ ազդեցություն կունենա Մառնեուլիի կամրջի փակումը հասարակական տրանսպորտի երթեւեկության վրա։

Մառնեուլի քաղաքում հասարակական տրանսպորտի երթեւեկությունը կխաթարվի Մաղալաշվիլիի կամրջի 20 օր փակ լինելու պատճառով։

«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում Մառնեուլիի քաղաքային ավտոպարկի ղեկավար Գիգա Ջալաղոնիան ասաց, որ կամրջի փակ լինելու պատճառով ավտոբուսները սահմանափակ գրաֆիկով են աշխատելու։

«Իհարկե, ուշացումներ կլինեն, կամրջի տակով հոսքի հզորությունը ցածր է, և դուք նույնպես գիտակցում եք, որ երթևեկությունը քիչ է լինելու։ Ավելի քիչ հաճախականությունը նշանակում է, որ նրանք չեն կարողանա այնքան անգամ կատարել  ուղևորափոխադրումներ, որքան նախկինում, քանի որ դժվար կլինի անցնել»: - ասաց Գիգա Ջալաղոնիան

Կամուրջի փակման պատճառով ավտոբուսներն ու տաքսիները ստիպված կլինեն երթեւեկել Ժորդանիա փողոցով (շուկայի հետնամասից)։ Տրանսպորտը կշարժվի երկաթուղային կամրջի տակով և կվերադառնա Ռուսթավելի փողոց։

«Ռադիո Մառնեուլիի»  հետ զրույցում «Էքսպրեստուրիստ» ՍՊԸ-ի ղեկավար Յուրի Սամխարաձեն ասել է, որ ընկերությունը չի պատրաստվում փոխել  երթևեկության ժամանակացույցը։

«Մեր ավտոբուսները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։ Երկրորդ  համար  երթուղայինները  կարող են գնալ կամրջի տակով և նոր Ջանդարի, իսկ առաջին համարինը ՝  անցնել կամրջի տակով և հետո դուրս գալ Ռուսթավելի փողոց։ Այսօր կհանդիպենք քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ ու ավելի լավ կիմանանք», - ասել է Յուրի Սամխարաձեն

Մառնեուլի քաղաքում «Իրլանի» ՍՊԸ-ն 1 մլն 878 հազար 333 լարիով իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքները շարունակվում են ավելի քան հինգ ամիս։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքել ընկերության հետ, ըստ որի՝ աշխատանքների ավարտի վերջնաժամկետը սահմանվել է 150 օրացուցային օր՝ մոտավորապես 5 ամիս։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իռլան» ՍՊԸ-ի միջև մայիսի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ընկերությանը վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ին ավարտելու աշխատանքները։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google