Մառնեուլիում տեղի ունեցավ քննարկում վաղ ամուսնության թեմայով

Նոյեմբերի 30-ին, Մանեուլի Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում տեղի ունեցավ քննարկում վաղ/մանկության տարիքում ամուսնության վերաբերյալ։

Քննարկումն անցկացվել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավի շրջանակներում, որին մասնակցել են աշակերտներ, դպրոցների ուսուցիչներ ու տնօրեններ։

«Քննարկման շրջանակում հրավիրված փաստաբանը կխոսի մանկահասակների ամուսնությունն արգելող օրենսդրության մասին։ Իրավապաշտպան Սամիրա Բայրամովան կխոսի վերջերս մանկական ամուսնության բարձր մակարդակի փաստերի և կանխարգելման և արձագանքման ուղղությամբ հասարակության ու տարբեր գերատեսչությունների դերի մասին։ Մառնեուլիի թիվ 2 հանրակրթական դպրոցի տնօրեն Շորենա Խուխուան հանդիսատեսի հետ կկիսվի այն պրակտիկան, թե ինչպես է դպրոցը կանխում մանկական ամուսնությունները,-  Նշված է մանկական ամուսնության քննարկման նկարագրության մեջ։

«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում իրավապաշտպան Սամիրա Բայրամովան ասաց, որ հանդիպմանը մասնակցում են դպրոցի տնօրեններն ու աշակերտները, քանի որ փոքր տարիքում ամուսնության խնդիրը մեծ մարտահրավեր է դպրոցներում։

«Մենք ցանկանում ենք հաճախակի շփում ունենալ դպրոցների հետ և հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել օրենսդրության մեջ տեղի ունեցողի մասին։ Ո՞րն է մեր պատասխանատվությունը, ո՞րն է մեր դերն այս ամենում, և այս հանդիպմանը մասնակցում են նաև տեղական քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ, որոնք անմիջականորեն ներգրավված են այս ոլորտում։ Այսօր դպրոցը շատ մեծ դեր ունի՝ երեխաների սոցիալականացումը, նրանց զարգացումն ու աճը։ Հատկապես վաղ ամուսնության հետ կապված՝ դպրոցը պետք է լինի երեխաների համար այն վայր, որտեղ նրանք իրենց հարմարավետ զգան և չփորձեն փախչել այնտեղից։ Այսօր վաղ ամուսնության զոհերին, դրա պատճառներից մեկն այն է, որ դպրոցը նրանց չի տվել կրթություն, համապատասխան հույս ու ռեսուրսներ, և այդ պատճառով այս երեխաները մտածում են փախչելու մասին, իսկ ամուսնությունը տեսնում են որպես լուծում։ Այդ իսկ պատճառով դպրոցը պետք է լինի մի վայր բոլոր երիտասարդների համար, որտեղ նրանք իրենց լավ կզգան և զարգանալու ցանկություն կունենան»։ - ասել է Սամիրա Բայրամովան։

Հանդիպմանը մասնակցել է Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի գյուղի թիվ 1 հանրակրթական դպրոցի աշակերտուհի Էլզա Բերիձեն։ Էլզան ասում է, որ իր համար կարևոր է մասնակցել այնպիսի հանդիպումների, որտեղ բնակչությանը տեղեկություններ են տրամադրվում աղջիկների իրավունքների մասին։

«Նախկինում այս հարցերի շուրջ հանդիպումները շատ չեն եղել և վաղ ամուսնությունների դեպքերը շատ են եղել։ Ինձ դուր է գալիս, որ նման հանդիպումներ են անցկացվում, քանի որ շատ ուսուցիչներ պատմել են, որ  բազմիցս  գնացել են  աշակերտի տուն, բայց չենք կարողացել փրկել աշակերտին ամուսնանալուց։ Միշտ սիրտս կոտրվել է այս պատմությունները լսելով: Հիմա մեր գյուղում ու դպրոցում վիճակն ավելի լավ է, արդեն բոլորը գիտեն, թե փոքր տարիքում ինչ վատ է ամուսնությունը, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասում է Էլզա Բերիձեն

1991 թվականից ի վեր գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավը նշվում է աշխարհի 187 երկրներում և նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ վերացնելու կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը:

"Ռադիո Մառնեուլի"
"Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google