Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի դպրոցը 2023-2024
ուսումնական տարին կսկսի նորակառույց դպրոցում։
Ինչպես նշում է նույն ուսումնական հաստատության տնօրեն Մանանա
Մանուկյանը, սեպտեմբերի 15-ին նոր վերանորոգված մասնաշենքում
սովորելու են 20 աշակերտ։
«
Ամեն ինչ պատրաստ է, տեխնիկայով հագեցած է, շատ գեղեցիկ
դպրոց է և ուրախ ենք, որ վագոններից հետո նոր դպրոց ենք
մտնելու»,- մեզ հետ զրույցում ասաց Մանանա Մանուկյանը։
Դպրոցը որտեղ սովորել են Չանախչիի աշակերտները
՝
2019 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի
աշակերտներին խոստացել են, որ նրանց վագոններով դպրոցը, հին
հատակը, պատռված պաստառներն ու հին գրասեղանները կփոխարինվեն
նոր, կահավորված ուսումնական հաստատությամբ։ Դպրոցի շինարարությունը
շարունակվում էր շուրջ 5 տարի։ Աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել
էին։
Պետությունը նախագիծը ֆինանսավորել է 1,6 մլն լարիով։
Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա
Միսկարյան